211652_close_icon
views-count103364 դիտում article-date 20:12 13-07-2020

Արտակարգ իրավիճակ Շիրակի մարզում․ գյումրեցիները իրավիճակը համեմատում են ջրհեղեղի հետ․ մեծ թվով ավտոմեքենաներ մնացել են ջրի տակ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր հուլիսի 13-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեսօրին աննախադեպ տեղացած հորդառատ անձրևի պատճառով Գյումրի քաղաքի հիմնական փողոցներում երթևեկությունը դարձել է դժվարանցանելի։ Երթևեկության համար կան փակ փողոցներ, այդ թվում՝ Գարեգին Նժդեհի հրապարակը, Մուսայելյան փողոցը, Գյումրու ավտոկայանից դեպի Լալայան փողոց տանող հատվածը, Գյումրու կայարանամերձ հրապարակը, Օզանյան փողոցը։ Մեծ թվով ավտոմեքենաներ մնացել են ջրի տակ։ Տեղում աշխատում են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության և Գյումրիի հրշեջ-փրկարարական մի քանի ջոկատներ։ Տեղում են նաև Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի պատասխանատուները։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ և 3-րդ դասակների ծառայողները։ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի կարգադրությամբ՝ տեղում ծառայություն են կատարում նաև մարզի ոստիկանության և տարածքային բաժինների ոստիկանները։ Թե՝ ով է փոխհատուցելու տուժած քաղաքացիների վնասը, դեռևս հայտնի չէ։ Մարդիկ հույս ունեն, որ մարզպետարանն ու Գյումրու քաղաքապետարանը, գոնե այս դեպքում, օգնության ձեռք կմեկնեն տուժածներին։ Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր