Երևանում առ այսօր ոչ մի ձևով չի հավերժացվել մեծ արվեստագետ և նկարիչ Սարգիս Մուրադյանի հիշատակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Զարուհի Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր լրացավ նկարիչ և հասարակական գործիչ Սարգիս Մուրադյանի մահվան 13 տարին:
Մուրադյանը սովետական շրջանի այն բացառիկ արվեստագետներից էր, ով առաջիններից 50ականներին բարձրացրեց հայոց եղեռնի արգելված թեման հայ արվեստում, և ողջ կյանքում, լինելով բացառիկ ռոմանտիկ արվեստագետ, այնուամենայնիվ պարբերաբար վերադառնում էր այդ ցավոտ թեմային:
Մուրադյանի արվեստը դա իր երկրի հանդեպ անսահման սիրո խոստովանություն է ,իսկ դրա անբաժան մասն էր իր համար հայ երիտասարդությունը, Հայաստանի հրաշք բնությունը:
Հայ ժողովրդի ազատագրական պայքարը նույնպես իր համար առաջնային էր,ահա ինչու դեռ 1964 ից նա իր համախոհների հետ բարձրացնում էր Ղարաբաղի և եղեռնի հարցերը: 1988 ի փետրվարին նա Գերագույն խորհրդի առաջին պատգամավորն էր ,ով բարձրացավ օպերայի հարթակ և միացավ հայ ժողովրդի արդար պահանջներին:
Այսօր, 2020 թվականին, չնայած ընտանիքի բազմաթիվ դիմումներին պետական տարբեր ատյաններ, նախորդ և այսօրվա իշխանություններին, Երևանում ոչ մի ձևով չի հավերժացվել մեծ արվեստագետի, հայրենասեր և ազնիվ հասարակական գործչի հիշատակը: Սարգիս Մուրադյան պատկերասրահը դա բացառապես ընտանիքի միջոցներով ու ջանքերով հիմնադրված արվեստի օջախ է:
2022 կլրանա Մուրադյանի 95--ամյակը և մենք դեռ հույս ունենք որ Հայաստանի Հանրապետությունը կհիշի մեծ արվեստագետին»: