12142 դիտում
13:59 07-07-2017
Հայազգի արվեստագետ, նկարիչ Արչի Գալենցն այցելել է Սփյուռքի նախարարություն
Հուլիսի 7-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց նկարիչ, «Գալենց» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արչի Գալենցին: Նա ապրում և ստեղծագործում է Բեռլինում, Մոսկվայում, Երևանում։
Ողջունելով հայազգի արվեստագետին՝ նախարարը կարևորեց հայ մշակույթի պահպանմանն ու տարածմանն ուղղված նրա ազգասիրական գործունեությունը համայնքում և Հայրենիքում: Մասնավորապես անդրադառնալով հայտնի արվեստագետի վերջին ցուցահանդեսներին, որոնք յուրօրինակ հարթակ են հայ արվեստագետներին Եվրոպայում ճանաչելի դարձնելու համար:
Քննարկվեցին Սփյուռքում հայկական ինքնության պահպանմանը, երիտասարդների հայեցի կրթության անհրաժեշտությանը վերաբերող հարցեր, անդրադարձ կատարվեց սփյուռքի նախարարության հետ գործակցության աշխուժացմանը: Անդրադարձան նաև «Դու ինչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում Արցախի արվեստագետների վերջերս կազմակերպված ցուցահանդեսին և գերմանահայերի միության Արցախին տրամադրած օգնությանը:
Արչի Գալենցը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց որ Հայաստանում մշակութային կյանքը հարուստ է կարևոր և նշանակալի իրադարձություններով: Նշեց, որ Հուլիսի 7-ին Ժամանակակից արվեստի թանգարանու կբացվի իր՝ «Ժամանակացույց. Խուսափելով աղետից» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը, որը կտևի մինչև հուլիսի 16-ը։
«Նախագիծը՝ ցուցադրություն-ինստալյացիա է, ներկայացված իր զարգացման ընթացքի մեջ։ Կցուցադրվի իմ ստեղծագործության վերջին 13 տարիների արդյունքը, ինչպես նաև նոր աշխատանքներ՝ օբյեկտներ-«դրոշներ», որոնք ստեղծված են հատուկ այս ցուցահանդեսի համար՝ կոչ անելով Հայաստանի և սփյուռքի ստեղծագործող հանրությանը միավորվելու անկախ ասոցիացիայի ներքո, որը հնարավորություն կտա հայկական արվեստի միասնական հարթակ ունենալ». հավելեց նա:
Նմանատիպ նյութեր
5617 դիտում
23:40 12-07-2020
Երևանում առ այսօր ոչ մի ձևով չի հավերժացվել մեծ արվեստագետ և նկարիչ Սարգիս Մուրադյանի հիշատակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1310 դիտում
23:00 29-11-2021
Նշվել է հայազգի մեծանուն արվեստագետ, կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի 90-ամյա հոբելյանը
1403 դիտում
21:19 30-11-2021
Վահրամ Դումանյանն ընդունել է հայազգի անվանի արվեստագետ Ստաս Նամինին