Վեդու ձկների հերն անիծում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լրագրող Նարինե Կիրակոսյանը ահազանգում է. «Վեդու ջրամբարը կառուցվում է Արարատի մարզում՝ Վեդի գետի աջափնյա Կոտուց սելավատարի վրա, ջրամբարը լցնելու համար ջրաղբյուր են հանդիսանում Վեդի և Խոսրով գետերի (Երկու գետերն էլ մեր երկրի ամենա կարևոր բնապահպանական "Խոսրովի անտառ" պետարգելոցի տարածքով են նաև անցնում) գարնան ամիսների վարարումների ազատ հոսքերը:
Ջրամբարի ընդհանուր ծավալը կազմելու է 29,4 մլն խմ, իսկ ջրատվությունը՝ 32,3 մլն խմ։ Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2022 թ։ Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ անցած տարի հայտարարել էր, որ ջուրը Վեդի գետից կհասցվի ջրամբար եւ առանց կուտակելու, նոր կառուցված ջուր փոխադրող համակարգով կտեղափոխվի ջրամբարի իշխման տակ գտնվող 8 համայնքների ջրթափ ավազաններ»։