3407 դիտում
21:53 10-07-2020
Թրամփը կրկին կոչ է արել առաջիկա ուստարում վերաբացել դպրոցները՝ սպառնալով դադարեցնել դրանց ֆինանսավորումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ կոչ է արել առաջիկա ուսումնական տարում վերաբացել դպրոցները, ինչպես նաև քննադատել է հեռավար ուսուցումը՝ այն անվանելով «սարսափելի»։
«Այժմ, երբ մենք անմիջականորեն ականատես եղանք հեռավար ուսուցմանը, կարող ենք արձանագրել, որ այն, համեմատած դպրոցներում և լսարաններում ուսուցման, սարսափելի է: Դրանք առհասարակ չի կարելի համեմատել։ Դպրոցները պետք է բացվեն աշնանը։ Եթե դրանք չբացվեն, ապա ինչո՞ւ է դաշնային կառավարությունը ֆինանսավորում տալիս դպրոցներին։ Կդադարեցնի տալ»,-գրել է Թրամփը [url=https://twitter.com/realDonaldTrump/status/1281554061972692994]Twitter[/url]-ում։
Ավելի վաղ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ իր վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել նահանգապետների վրա, որպեսզի վերջիններս տեղական ուսումնական հաստատություններին թույլատրեն գալիք աշնանը դասերն առկա եղանակով վերսկսել։
«Մենք պատրաստվում ենք ճնշում գործադրել նահանգապետների և մնացած բոլորի վրա, որպեսզի բացենք ուսումնական հաստատությունները: Սա շատ կարևոր է մեր ազգի համար, շատ կարևոր է սովորողների և նրանց ծնողների բարօրրության համար, ուստի՝ ճշնում կգործադրենք աշնանը դպրոցները բացելու հարցում»,- հայտարարել էր Թրամփը։
Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում դպրոցները փակվել են մարտից։ Պետական կրթական համակարգում դպրոցական շենքերի բացման մասին որոշումն ընդունվում է առանձին նահանգների ղեկավարների կողմից:
Նմանատիպ նյութեր
1531 դիտում
16:09 28-08-2014
Խոդորկովսկին կոչ է արել դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը «փողոց դուրս գալով և գործադուլով սպառնալով»
1338 դիտում
17:00 17-12-2022
ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է անում վերաբացել Լաչինի միջանցքը
5646 դիտում
22:10 01-08-2018
Թրամփը գլխավոր դատախազին կոչ է արել դադարեցնել «ռուսական հետաքննությունը»
Այս բաժնից
859 դիտում
21:35 29-01-2025
Իսրայելը կազատի 110 պաղեստինցի բանտարկյալների
1843 դիտում
18:32 29-01-2025
Վանա լճում ջրի մակարդակն օր օրի իջնում է
979 դիտում
22:54 28-01-2025
Ադրբեջանում ՌԴ դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ