Թրամփը կոչ է արել դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կցանկանար գործարք կնքել ու վերջ տալ այս խելագարությանը. այս մասին գրել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին: Փոխանցում է Tert.am-ը։
Նա ընդգծել է, որ պատերազմը երբեք չպետք է սկսվեր և հիմա կարող է հավերժ շարունակվել:
Թրամփի խոսքով՝ ՌԴ-ն Ուկրաինայում կորցրել է շուրջ 600,000 զինվոր՝ վիրավոր կամ զոհված, իսկ Ուկրաինան կորցրել է 400,000 զինվոր և շատ ավելի խաղաղ բնակիչներ:
«Պետք է անհապաղ զինադադար լինի, և բանակցություններ սկսվեն: Չափազանց շատ կյանքեր անտեղի վատնվում են, այնքան շատ ընտանիքներ ավերվում են, և եթե դա շարունակվի, կարող է վերածվել շատ ավելի մեծ և շատ ավելի վատ բանի: Վլադիմիրին լավ եմ ճանաչում։ Սա նրա գործելու ժամանակն է: Չինաստանը կարող է օգնել. Աշխարհը սպասում է»,- նշել է նա: