Թուրքիայի Պետխորհուրդը չեղարկել է Սուրբ Սոֆիայի թանգարանի կարգավիճակը
Թուրքիայի Պետական խորհուրդը՝ վարչական գործերի բարձրագույն դատարանն այսօր, հուլիսի 10-ին չեղարկել է 1934 թվականի Թուրքիայի կառավարության որոշումը, որով Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարին տրվել էր թանգարանի կարգավիճակ: Այս մասին հաղորդում է «Սաբահ» գործակալությունը:
Այսպիսով՝ այս դատական որոշումը ճանապարհ է բացում, որ Սուրբ Սոֆիան զրկվի թանգարանի կարգավիճակից և վերածվի մզկիթի։