4369 դիտում
15:10 10-07-2020
114 դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանը
Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը դատի է տվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։
Հայցվոր կողմը պահանջում է իրեն խիստ նկատողություն հայտարարելու վերաբերյալ 23.06.2020թ. թիվ 01/16/15813-20 հրամանն անվավեր ճանաչել։
Հայցը ներկայացվել է հուլիսի 6-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին։
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ թիվ 114 դպրոցում տնօրենի մասնակցությամբ նշվել է Վերջին զանգը, ինչը հակահամաճարակային կանոնների խախտում է։
Նմանատիպ նյութեր
2358 դիտում
09:50 14-06-2014
«Ջորջիո ԱՐՄԱՆԻ»-ն դատի է տվել Հայաստանի էկոնոմիկայի նախարարությանը․ Ժամանակ
5091 դիտում
10:13 05-10-2017
«Սատուրն-Ակիա» ՓԲԸ-ն դատի է տվել Պաշտպանության նախարարությանը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
535 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
631 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է