3112 դիտում
20:35 09-07-2020
Վրաց ուղղափառ եկեղեցին կոչ է արել Սուրբ Սոֆիայի տաճարը «չեզոք տարածք» թողնել
Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը տարածել է հատուկ հայտարարություն՝ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի հնարավոր փոփոխման մասին։ Թուրքիայի պետական խորհուրդը մտադիր է այժմ թանգարան հանդիսացող տաճարը վերածել մզկիթի, հայտնում է «Գրուզիա-օնլայն»-ը։
Պատրիարքարանի հայտարարության մեջ ասվում է, որ Թբիլիսիում հետևում են գրեթե 1000 տարի առաջ կառուցված և նշանավոր քրիստոնեական եկեղեցի հանդիսացող Սուրբ Սոֆիայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: «Հայտնի է, որ թուրքական կողմի հայտարարությունը պայմանավորված էր մի շարք պատճառներով: Այնուամենայնիվ, այժմ, երբ մարդկությունը բախվում է բազմաթիվ գլոբալ մարտահրավերների, շատ կարևոր է քրիստոնյաների և մահմեդականների միջև լավ հարաբերությունների պահպանումն ու ամրապնդումը: Մենք կարծում ենք, որ եթե Սուրբ Սոֆիան մնա չեզոք տարածք, դա կլինի իմաստուն որոշում »:
Միաժամանակ, վրաց ուղղափառ եկեղեցում հավաստիացնում են, որ «հարգում են Թուրքիայի ինքնիշխանությունը»: Պատրիարքարանը հույս ունի, որ «բարեկամական պետությանը» ուղղված այդպիսի կոչը կընկալվի ոչ թե որպես միջամտություն նրա ներքին գործերին, այլ որպես ամենահին ուղղափառ եկեղեցիներից մեկի դիրքորոշում և հոգու ցավի արտահայտություն։
«Հուսով ենք, որ Թուրքիայի և Վրաստանի միջև բարիդրացիական, բարեկամական և ռազմավարական հարաբերությունները կշարունակվեն խորանալ, ինչը օգուտ կբերի երկու երկրներին»,- նշել է պատրիարքարանը:
Նմանատիպ նյութեր
7975 դիտում
18:34 15-03-2014
Հունաստանին զայրացրել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի մտադրությունը
2024 դիտում
09:38 16-04-2015
Թուրքիան Հռոմի պապին մտադիր է պատասխանել Սուրբ Սոֆիայի տաճարը որպես թանգարան բացելով
11699 դիտում
20:42 13-05-2017
Ստամբուլում մի խումբ մահմեդականներ պահանջել են Սուրբ Սոֆիայի տաճարը մսկիթի վերածել
Այս բաժնից
1087 դիտում
23:41 23-11-2024
ՀՀ-ում ՀՆԱ աճի տեմպերը կնվազեն, գործազրկությունը՝ կաճի․ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը
1021 դիտում
21:39 23-11-2024
Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը
1063 դիտում
21:10 23-11-2024
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը