Թուրքիան Հռոմի պապին մտադիր է պատասխանել Սուրբ Սոֆիայի տաճարը որպես թանգարան բացելով
Թուրքական Milliyet պարբերականը գրում է, որ ի պատասխան Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարության՝ Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են բացել Սուրբ Սոֆիայի տաճարը՝ որպես թանգարան: Այդ մասին հայտարարել է Անկարայի գլխավոր մուֆթի (հոգևոր առաջնորդ) Մաֆայիլ Խըզլին:
Վերջինս նշել է, թե Պապի հայտարարությունը խոսում է այն մասին, որ կաթոլիկ եկեղեցին հավատարմություն է ցուցաբերում հայերին՝ աչք փակելով առաջին համաշխարհային պատերազմում մուսուլմանների կրած տանջանքների առաջ: