2055 դիտում
10:28 09-07-2020
ՄԻԵԴ-ը չսահմանեց միջանկյալ միջոց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ Սահմանադրական դատարանի արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանը երեկ նեղ միջավայրում նշում էր իր ծննդյան 50-ամյակը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշեց չկիրառել միջանկյալ միջոցը, որ պահանջել էին Թովմասյանը և ՍԴ երեք նախկին անդամներ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը ՀՀ Սահմանադրությունում վերջին փոփոխությունների առնչությամբ:
ՄԻԵԴ որոշումն իսկապես անակնկալ ու այս դեպքում ոչ ցանկալի նվեր է եղել նախկին նախագահ Թովմասյանի համար: Թե նա, թե մյուս անդամները սպասում էին, որ ՄԻԵԴ-ը պետք է սահմաներ միջանկյալ միջոց, և դրա համար արել էին ամեն հնարավորը, անգամ օգտագործել իրենց կապերն ու ծանոթությունները, սակայն այս անգամ այն արդյունք չտվեց: Եվ երեկ նրանք տհաճ անակնկալի են եկել` չիմանալով՝ ինչ անել:
Հավելենք, որ, որպես մերժման հիմք, ՄԻԵԴ-ը նկատել է, որ սահմանադրական փոփոխություններով այդ անձանց համար կոնվենցիայում ամրագրված որևէ առանցքային իրավունքի լուրջ ու անդառնալի վնաս հասցնելու վտանգ առկա չէ: Ըստ էության, ՄԻԵԴ այս որոշումը ապտակ էր ՍԴ նախկին անդամների համար»:
Մանրամասն կաչդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2161 դիտում
12:54 18-01-2019
ՄԻԵԴ-ը բավարարել է Սամվել Մայրապետյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը
1420 դիտում
11:56 25-03-2019
ՄԻԵԴ-ում Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելը հետաձգվել է. ժամանակ են տվել
1506 դիտում
14:11 17-04-2019
ՄԻԵԴ-ը մերժել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու փաստաբանների պահանջը
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»