Փոփոխություն՝ արտոնագրված գյուտերի պաշտպանության նպատակով. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Արտոնագրերի մասին» օրենքի նախագիծը: Այս օրենքի ընդունման նպատակը ոչ միայն Հայաստանում արտոնագրված գյուտերի հեղինակային իրավունքի պաշտպանությունն է, այլ ավելի շատ արտասահմանում արտոնագրված գյուտերի պաշտպանությունը Հայաստանում:
Այսինքն՝ այս օրենքը պետք է իրավական արգելքներ սահմանի, որ արտասահմանում արտոնագրված գյուտերը առանց համապատասխան արտոնագրման չօգտագործվեն Հայաստանում:
Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում ևս կիրականացվեն համապատասխան փոփոխություններ նման խախտումները կանխելու և խախտողներին պատժելու համար»:
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: