211652_close_icon
views-count29775 դիտում article-date 20:42 08-07-2020

Բանկերից մեկում հերթական խոշոր չափի կեղծ եվրոներ են փոխանակել. ինչպես ժողովուրդն է ասում՝ «Տեղը լավ էլ արել են»

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 29-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գործող բանկերից մեկում խոշոր չափի եվրո անվանական արժեքով թղթադրամներ փոխանակելու փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի օր անց նշված մասնաճյուղի պատասխանատուները հայտնաբերել են, որ թղթադրամները կեղծ են եղել և այդ մասին Բանկի իրավական հարցերով տնօրենը տեղեկացրել է ոստիկանության Շենգավիթի բաժին: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կեղծ եվրոները բանկում փոխանակած անձին հայտնաբերելու ուղղությամբ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/02/1158796/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, օրեր առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ ծառայություն ահազանգ էր ստացվել նշված բանկից, որ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում գտնվող «Մեգամոլ» առևտրի կենտրոնում գործող բանկի մասնաճյուղում մի քաղաքացի խոշոր չափի եվրո է փոխանակել: Նշված վայր էին մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել էին, որ անհայտ անձը մոտ 2 մլն 950 հազար ՀՀ դրամ արժողության եվրո տեսակի դրամ է փոխանակել և բոլոր եվրոները եղել են կեղծ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր