211652_close_icon
views-count2005 դիտում article-date 18:36 08-07-2020

ՔՏՀԱ տեսչական մարմինն Արագածոտնի մարզի Ակունք համայնքի ապօրինի հանքավայրի գործով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Վարչապետի հանձնարարությամբ՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը2020թ. հունիս ամսինստուգում է իրականացրել Արագածոտնի մարզի Ակունք համայնքում՝ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ։ Համայնքումփաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից պարզվել է, որԱկունք համայնքին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ վարելահող հողատեսքերից 0.3791հա մակերեսով, այլ հողատեսքերից 0.838հա մակերեսով և 1.0692հա մակերեսով արոտավայր հողատեսքից՝2017թ. հունիսի 17-ինՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից տրված օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությամբ, լեռնահատկացման ակտով և ընդերրքօգտագործման պայմանագրով՝ՍՊ ընկերության կողմից կատարվում էքարի արդյունահանման աշխատանքներ: Համայնքի ղեկավարի 05.05.2015թ. որոշմամբՍՊ ընկերությանը համայնքային սեփականություն հանդիսացողգյուղատնտեսական նպատակային նշանակության3.1համակերեսով տարածք է տրամադրվել ուղիղ կտրվածքով քարի արտադրություն կազմակերպելու համար, կնքվել է վարձակալության պայմանագիր՝ տարեկան ընդամենը60000 դրամ գումարով, որը նոտարական վավերացում և պետական գրանցում չի ստացել։ Համայնքի ղեկավարը՝ 30.04.2020թ. որոշմամբ ՍՊ ընկերությանը խնդրել է ժամանակավորապես դադարեցնել քարհանքի արդյունաբերական գործունեությունը, սակայն ստուգման պահնևս աշխատանքները դադարեցված չեն եղել։ Վերոնշյալ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի նպատակային նշանակությունն արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության փոփոխելու և փոփոխված հողամասը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ Տեսչական մարմնի մասնագետներինփաստաթղթեր չեն ներկայացվել։ Այսպիսով,ոչ միայն հողամասերի նպատակային նշանակությունն է խախտված, այլ նաև հողօգտագործումն է ինքնակամ, որի արդյունքում համայնքի բյուջե չեն մուտքագրվել և չի մուտքագրվում զգալի չափով գումարներ: Համայնքում արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով Տեսչական մարմինը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր