3026 դիտում
20:33 07-07-2020
ՀՖՖ-ն մեկնաբանել է «Նոա»-«Շիրակ» հանդիպման վիճելի դրվագները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՖՖ մրցավարական բաժինը մեկնաբանել է Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի «Նոա»-«Շիրակ» հանդիպման վիճելի դրվագները: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
44-րդ րոպե
Տուգանային հարված նշանակելուց հետո մրցավարը մոտենում է խախտման տեղին, բայց իր գործողություններով և ժեստերով ցույց չի տալիս, որ խաղը պետք է վերսկսվի սուլիչով: «Նոան» արագ վերսկսում է խաղը, ինչը թույլատրվում է Խաղի Կանոններով:
54-րդ րոպե
Հարվածի պահին «Շիրակի» ֆուտբոլիստը գտնվում է խաղից դուրս վիճակում: Երբ դարպասապահը հետ է մղում գնդակը, հարձակվողը, գտնվելով խաղից դուրս վիճակում, առավելություն է ստանում և գոլ է խփում: Մրցավարն այս դրվագում ճիշտ է գործում՝ չարձանագրելով գոլը:
74-րդ րոպե
«Շիրակ» թիմի ֆուտբոլիստը, փորձելով տիրել գնդակին, զրկում է «Նոա» թիմի խաղացողին գոլ խփելու ակնհայտ հնարավորությունից: Համաձայն Խաղի Կանոնների՝ այս խախտման համար մրցավարը զգուշացնում է «Շիրակի» ֆուտբոլիստին երկրորդ դեղին քարտով և իրավացիորեն հեռացնում խաղադաշտից:
79-րդ րոպե
«Շիրակի» պաշտպանն ակնհայտորեն կոպիտ է խաղում՝ կանգնելով մրցակցի ոտնաթաթին: Համաձայն Խաղի Կանոնների՝ նմանատիպ խախտումը պետք է պատժվի դեղին քարտով: Մրցավարը զգուշացնում է «Շիրակ» թիմի խաղացողին երկրորդ դեղին քարտով և իրավացիորեն հեռացնում խաղադաշտից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1271 դիտում
21:00 25-08-2014
Բարձրագույն խումբ. «Փյունիկ» - «Շիրակ» հանդիպման հիշարժան դրվագները. տեսանյութ
1706 դիտում
21:18 12-04-2022
Լեգենդար Վիկ Դարչինյանը կատարել է «Ուրարտու» - «Նոա» հանդիպման առաջին հարվածը
1667 դիտում
15:31 28-05-2014
ԱՄԷ – Հայաստան հանդիպման հիշարժան դրվագները. տեսանյութ
Այս բաժնից
5559 դիտում
14:20 25-04-2024
ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը
667 դիտում
23:32 24-04-2024
Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ