Արցախում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքեր չեն գրանցվել. ապաքինվել է 8 մարդ
ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր հանրապետությունում չեն հայտնաբերվել:
«Ուրախությամբ արձանագրենք, որ հիվանդությունը հաղթահարել է 8 քաղաքացի:
Մեկուսացված է 85, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 26 քաղաքացի:
Պացիենտներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ շարունակում է մնալ միջին ծանրության:
Ընդհանուր թեստավորումների քանակը 2320 է»,-ասված է գրառման մեջ։