211652_close_icon
views-count18690 դիտում article-date 12:40 06-07-2020

Ավտովթար Երևանում. 70-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է էլեկտրասյանն ու առաջ ընթանալով՝ բախվել կայանված Toyota-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 70-ամյա Գագիկ Հ-ն իր վարած Mercedes մակնիշի ատոմեքենայով Սեբաստիա և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը և առաջ ընթանալով՝ բախվել Երևանի բնակիչ՝ 26-ամյա Հակոբ Գ-ին պատկանող կայանված Toyota մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը, ոմ առաջինը օգնության է հասել այդ պահին նշված հատվածով անցնող մի բժշկուհի, մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է , որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր