211652_close_icon
views-count58397 դիտում article-date 16:08 05-07-2020

Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում. պտտահողմը մի քանի ջերմոցներ պոկել ու մոտ 200 մետր շպրտել է. գյուղացիները կրել են միլիոնների վնաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 4-ին, ուժեղ քամու և պտտահողմի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ բնակիչների՝ այն տևել է մի քանի րոպե ու դրա արդյունքում էլ մի քանի ջերմոցներ տապալվել են: Նույնիսկ կան ջերմոցներ, որոնց հսկայական երկաթե սյուները պտտահողմը հիմքից պոկել ու շպրտել է մոտ 200 մետր հեռու: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Այնքան կարճ տևեց էդ ամենը, մեզ թվաց աշխահի վերջն է: Ըտենց բան մենակ կինոներում կլներ: Ջերմոցները քոքից պոկեց ու մի քանի մետր շպրտեց: Կան ջերմոցներ էլ, որոնք ուժեղ քամին տապալել է գետնին, պատռելով նաև պաշտպանիչ ցելաֆոնները: Դիմել ենք Արմավիրի մարզպետարան, պատասխանել են, թե՝ երեքշաբթի օրը նոր կժամանեն գյուղ: Ստացվում ա, մենք մինչև երեքշաբթի իրավունք չունենք ձեռք տանք էս ամենին, մինչև մարզպետարանից կբարեհաճեն: Ճիշտն ասած հույսներս միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, եթե, իհարկե, գյուղապետը իրականությունը ներկայացնի մարզպետին, մարզպետն էլ՝ վարչապետին ու էդ դեպքում գուցե կառավարությունը օգնության ձեռք մեկնի»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ շատ գյուղմթերքներ ջերմոցների տապալման պատճառով վնասվել են, իսկ գյուղացին այդ ամենը ստեղծել է բանկերից վարկ վերցնելով ու հիմա չգիտի՝ ինչպես է փակելու այդ վարկերը: Եթե կառավարությունն ու մարզպետարանը բարի կամք դրսևորեն և օգնության ձեռք մեկնեն տուժած գյուղացիներին, ապա նրանք կկարողանան նորից հողի հետ կռիվ տալով՝ վերականգնեն պատճառված վնասը, իսկ վնասը մի քանի միլիոնների է հասնում: Գյուղացիներն ասում էին նաև, որ միակ սփոփանքը նա է, որ մարդկային կորուստներ չունենք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր