211652_close_icon
views-count5812 դիտում article-date 13:23 04-07-2020

Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ գործընկերներին՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման առթիվ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման առթիվ: Շնորհավորանքում ասվում է. «Եղբայրական Ռուսաստանի Դաշնության հարգելի՛ գործընկերներ, Սրտանց շնորհավորում եմ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման առթիվ: Անկասկած եղբայրական Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունները կարեւորագույն նշանակություն ունեին երկրի պետական կառավարման համակարգի կատարելագործման գործընթացում: Լիահույս եմ, որ ՌԴ ազգաբնակչության ճնշող մեծամասնության հավանությանն արժանացած փոփոխություններով տրվելու է եղբայրական Ռուսաստանի զարգացման ու առաջընթացի նոր գործընթացի մեկնարկը: Եվս մեկ անգամ շնորհավորելով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հաջող անցկացման առթիվ` բարեկամ ռուս ժողովրդին մաղթում եմ հարատեւ զարգացում, խաղաղություն, բարօրություն եւ բարգավաճում: Աստված պահապան մեզ բոլորիս»:

Նմանատիպ նյութեր