3677 դիտում
09:32 04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա «COVID 19»-ի դեմ պայքարից․ դոցենտ․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսի տարածման ռիսկերը հաշվի առնելով` ԵՊԲՀ-ն իր աջակցությունն է հայտնել ՀՀ կառավարությանը և առողջապահական պատկան մարմիններին՝ ընդգրկվելու վարակի տարածան կանխարգելման աշխատանքներում: Համալսարանական հիվանդանոցները բերված են բարձր պատրաստավածության և շարունակում են ծառայել կորոնավիրուսով հիվանդներին:
Առողջապահության կազմակերպիչ, ԵՊԲՀ-ի հանրային առողջության և առողջապահության ամբիոնի դոցենտ, բ. գ. թ. Գագիկ Միրիջանյանը «ՀՀ»- ի հետ զրույցում նշեց, որ դեռ փետրվարից ԵՊԲՀ ռեկտորի հրամանով ստեղծվել է հատուկ հանձնաժողով, և համալսարանի ենթակայության տակ գտնվող 3 կլինիկական հիվանդանոցներն ավելացրել են իրենց մահճակալային ֆոնդը կորոնավիրոսով վարակվածներին անհրաժեշտության դեպքում հոսպիտալացնելու համար:
Որպեսզի հստակ երևա վարակվածների իրական պատկերը, առողջապահության կազմակերպիչն առաջարկում է բնակչության շրջանում մասսայական թեստավորում սկսել: «Պետք է քաղաքականություն փոխել և համատարած թեստավորել, որպեսզի հստակ պատկեր լինի՝ հանրության քանի՞ տոկոսն է վարակված, դա կլինի պատերազմական գործողության ժամանակ անտեսանելի թշնամուն հասցրած մեր ամենամեծ հարվածը: Կարելի է դոտացիայի տեսքով ռեսուրսներն ուղղել դեպի լաբորատոր օղակներ»,- ասաց Գագիկ Միրիջանյանը: Բացի այդ, մասնագետը հորդորում է ապակենտրոնացնել կորոնավիրուսով հիվանդներին սպասարկող բուժհաստատությունները Երևանից մարզեր և բեռնաթափել Երևանը: Նրա մոտեցմամբ, ՀՀ ոչ մի լիցենզավորված բուժհաստատություն չպետք է անմասն մնա «COVID 19»-ի դեմ պայքարից»:
[b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2284 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1798 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»