Պեպ Գվարդիոլա. Այժմ դե Բրյույնեն աշխարհի լավագույն կիսապաշտպանն է
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բարձր է գնահատել կիսապաշտպան Կևին դե Բրյույնեյի խաղը՝ ԱՊԼ-ում «Լիվերպուլի» հետ հանդիպման (4:0) ժամանակ:
«Նա իսկապես լավ խաղացող է: Շատ, շատ լավ խաղացող: Նրա մեջ ինչ-որ բացառիկ բան կա: Նրա հիանալի է շարժվում և տեսնում դաշտը: Նա բնավորություն ունի. Կևինը չորս անընդմեջ 11 մետրանոց հարված իրացրեց այն բանից հետո, երբ մենք դրա հետ կապված խնդիրներ ունեինք:
Հենց հիմա նա աշխարհի լավագույն կիսապաշտպանն է: Իհարկե, նա կարող է ավելի ուժեղ դառնալ: Նա գիտի՝ ինչպես», ասել է Գվարդիոլան: