211652_close_icon
views-count2512 դիտում article-date 18:37 03-07-2020

Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան հայտարարել է մի քանի ռեկորդների վավերացման մասին

Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է մի քանի համաշխարհային ռեկորդների վավերացման մասին: Արդյունքները գրանցվել են ընթացիկ մրցաշրջանում։ Փակ մարզասրահներում անցկացված մրցումներն առանձնացել են համաշխարհային նոր նվաճումներով: Այսպես, պաշտոնապես ճանաչվել է բարձրացատկորդ Արմանդ Դյուպլանտիսի / Շվեդիա , 6,17 մետր / ռեկորդը: Նա ավելի ուշ թարմացրել է նվաճումը / 6, 18 մետր/, որը սպասում է հաստատմանը: Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, եռացատկորդ Յուլիմար Ռոխասի / Վենեսուելա / 15. 43 մետր ցուցանիշը նույնպես ռեկորդային է։ Եվ վերջապես, Ջոշուա Չեպտեգեյը / Ուգանդա / ռեկորդ է սահմանել 5 կմ խճուղային վազքում / 12 րոպե , 51 վայրկյան /։

Նմանատիպ նյութեր