211652_close_icon

Թագուհի Թովմասյանի գրության հիման վրա գեղարքունիքցիների հարցը լուծվեց

views-count24385 դիտում article-date 12:50 03-07-2020
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմայանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Գեղարքունիքի մարզի սիրելի՛ բնակիչներ, Ինչպես հիշում եք, մարզում բարձր լեռնային կարգավիճակ ունեցող տարբեր բնակավայրերի կարգավիճակի փոփոխության և լեռնային բնակավայրերի ցանկում ներառման վերաբերյալ ձեր բողոքներին և բազմաթիվ զանգերին ու նամակներին ի պատասխան նշել էի, որ խնդրի վերաբերյալ պաշտոնական գրություն եմ ուղարկել ՀՀ կառավարություն: Միաժամանակ խոստացել էի արդյունքների մասին համապատասխան տեղեկություն տրամադրել: Եվ ահա ՀՀ կառավարության նիստի օրակարգում է ընդգրկվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 874-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որում հստակ նշված է, որ այն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Որոշման նախագիծն արդեն իսկ գտնվում է ՀՀ վարչապետի սեղանին և ենթակա է ստորագրման: Իսկ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այդ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ նկատի ունենալով ՀՀ վարչապետի 2020 թվականի հունիսի 24-ի N 02/05.4/30557-2020 հանձնարարականի՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի և ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի 2020 թվականի հունիսի 24-ի N 01//4343-2020 գրություններով բարձրացված հարցերը: Այսպիսով խնդիրը լուծված է, իսկ առաջիկայում նման հարցի բարձրացման դեպքում լիահույս եմ, որ այսուհետ առանց հանրային քննարկման նման որոշում չի ներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը: Կից ներկայացնում եմ ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 874-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորումը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր