211652_close_icon
views-count2466 դիտում article-date 19:01 02-07-2020

Հայաստանի Հանրայինի եթերում աղմկահարույց բանախոսի ֆոնին այսօր Ադրբեջանի նախագահը զանգել և շնորհավորել է Վլադիմիր Պուտինին՝ հանրաքվեի հաջող արդյունքի համար

Ռուսաստանյան սահմանադրական հանրաքվեի շուրջ քննարկումների պակաս չկա: Այս իրադարձությունը հայտնվել է միջազգային լրատվական և քաղաքական քննարկումների կենտրոնում հասկանլի պատճառներով: Աշխարհի գերտերություններից մեկի ներքին քաղաքական զարգացումները անխուսափելիորեն դառնում եմ արտաքին քաղաքական օրակարգի հարց: Ճիշտ այնպես, ինչպես ԱՄՆ գալիք նախագահական ընտրությունները կամ Չինաստանի Կումունիստական կուսակցության համագումարները: Բոլոր կանխատեսումները վկայում են այն մասին, որ պանդեմիկ և հետպանդեմիկ աշխարհում նոր թափով է շարունակվում գլոբալ քաղաքական ազդեցության համար պայքարը տարբեր ուժային կենտրոնների միջև: Տրամաբանական է, որ մրցակցի ներքաղաքական անցուդարձը նույնպես դիտվում է որպես այդ ազդեցության ընդլայնման կամ սահմանափակման գործոն: Այս տեսակետից Պուտինյան Ռուսաստանը իրոք դարձել է լրջագույն աշխարահաղաքական դերակատար, որի ազդեցությունը չի սահմանափակվում միայն հետխորհրդային տարածքի երկրներով, այլ վաղուց շոշափելի է դարձել Վենեսուելայից մինչև Սիրիա, Լիբիայից մինչև Կորեա, Արկտիկյաից՝ Անտարկտիդա: 21-րդ դարի իրողություններից մեկն այն է, որ աշխարհաքաղաքականությունը, որի վախճանը գուժում էին լիբերալ քաղաքագետները, ոչ միայն ողջ է, այլև առավել տեսանելի է դարձել, որպես համաշխարհային մենամարտերի շարժիչ ուժ: Բոլոր կողմերը կարող են և օգատգործում են հազար ու մի այլ ուղենիշային հիմնավորումներ՝ արդարություն, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, ինքնություն և այլն: Սակայն աներկբա է, որ կոնկրետ կողմի օգտագոծվող բառամթերքը և հիմնավորումները հիմնականում բացառիկ շղարշներ են սեփական գեոպոլիտիկ շահերը առաջ մղելու համար: 21-րդ դարը առավել ռացիոնալ քաղաքականության և պրագմատիկ շահերի դար է, որտեղ գերտերությունների շարքին չդասվող որևէ պետություն, այդ թվում՝ Հայաստանը, հաջողություն կարող է ունենալ միայն խելացի քաղաքականություն վարելու դեպքում (smart power): Փաշինյանի հռչակած Հայաստանի արտաքին քաղաքական այցեքարտը՝ “ժողովրդավարությունը” , մանկամիտ և վտանգավոր բարջանք է մի աշխարհում, որտեղ արժանապատիվ վերապրելու իրավունք կունենան միայն ուժեղ և/կամ խելացի պետությունները: Թեման ավարտեմ կրկին Ռուսաստանի սահմանադրական հանրաքվեի օրինակով: Հայաստանի Հանրայինի եթերում աղմկահարույց բանախոսի ֆոնին այսօր Ադրբեջանի նախագահը զանգել և շնորհավորել է Վլադիմիր Պուտինին հանրաքվեի հաջող արդյունքի համար: Հիմա հարց: Կոնկրետ այդ հարցով ո՞ր երկիրը մի քիչ ավելի առաջ տարավ իր շահերը և ո՞ր երկիրը՝ կորցրեց...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր