slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ
211652_close_icon

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ

views-count1660 դիտում article-date 16:49 07-10-2015
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ հղել նրան ծննդյան օրվա առթիվ: ՌԴ Նախագահին ՀՀ Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել: «Հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք ամենաջերմ և սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Ձեր երկարամյա պետական գործունեությամբ, հարուստ քաղաքական փորձով և ի շահ Ռուսաստանի բարգավաճման ու նրա քաղաքացիների բարեկեցության նախանշված նպատակներին հասնելու հետևողականությամբ Դուք արժանացել եք Ձեր հայրենակիցների խորը հարգանքին և համաշխարհային ասպարեզում բարձր հեղինակության: Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային փոխգործակցության զարգացման գործում՝ հիմնված մեր երկրների ժողովուրդների բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության վրա: Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը այսուհետ ևս ուղղված կլինեն միջպետական քաղաքական երկխոսության հետագա ընդլայնմանը, հայ-ռուսական համագործակցությունը ռազմավարական նախաձեռնություններով և առևտրատնտեսական, հումանիտար ու այլ ոլորտներում հեռանկարային նախագծերով հետևողականորեն լրացնելուն, ինչը բխում է մեր ժողովուրդների արմատական շահերից: Վստահ եմ, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ամրապնդումը ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում և բազմակողմ կառույցների ձևաչափով կնպաստի տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված համատեղ նպատակներին: Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն, նորանոր հաջողություններ բոլոր նախաձեռնություններում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր