211652_close_icon
views-count2421 դիտում article-date 15:28 02-07-2020

Արցախի առողջապահության ոլորտում կգործի պետպատվերի ծրագիրը

Արցախի Հանրապետության առողջապահության ոլորտում հունվարի 1-ից կգործի պետպատվերի ծրագիրը: Այս մասին ուղիղ եթերի ժամանակ ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: «Արցախում առողջապահության ոլորտում նախատեսում ենք բարեփոխումներ կատարել: Հունվարի 1-ից գործելու է պետպատվերի ծրագիրը: Բարձրացվելու են առողջապահական ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը»,- նշեց Արայիկ Հարությունյանը: ԱՀ նախագահի խոսքով՝ այժմ քննարկվում է բյուջեի փոփոխության նախագիծը, որպեսզի աշխատավարձերը բարձրանան 2020 թվականի սեպտեմբերի 1-ից:

Նմանատիպ նյութեր