211652_close_icon
views-count11396 դիտում article-date 21:02 26-04-2021

Առողջապահության նախարարությունից զանգել ու ասել են՝ Դուք վիրահատության համար պետպատվերի իրավունք չունեք. Արցախի հերոս

Արցախի հերոս, 44–օրյա պատերազմի մասնակից Էդգար Մարկոսյանին Առողջապահության նախարարությունից զանգել և ասել են, որ նա վիրահատության համար պետպատվերի իրավունք չունի։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Էսօր ինձ զանգում են ՀՀ առողջապահության նախարարությունից ու ասում են դուք վիրահատության համար պետ.պատվերի իրավունք չունեք, ու 2-րդ արդեն վիրահատվել եք « էլ ինչ եք ուզում»: Ուրեմն կրկին ասեմ շնորհակալ եմ բժիշկ Արման Պարգևի Հակոբյանին և

Տաթևիկ Պիլտակյանին ու ողջ Նաիրի բ/կ-ի անձնակազմին` ինձ անհարմարություն Չպատճառելու համար։

Հա ու նշեմ. ես իրանց ասած «փաստաթղթայինն» էլ ունեմ, որ վնասվածքը ստացել եմ ծառայության (պատերազմի) ընթացքում։ Ուղղակի նախարարության է «աշխատակցի» անունը չիմացա, բայց շատ կուզենայի գտնեի իրան:

Կից ներկայացնում եմ մերժման պատճառը»։

Նմանատիպ նյութեր