211652_close_icon
views-count3640 դիտում article-date 14:30 31-08-2017

Առողջապահության ոլորտում առանցքային է պետպատվերի տեղաբաշխման մեխանիզմների վերանայումը. վարչապետ

Այսօր կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ առողջապահության ոլորտում պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմներին։ «Առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներում առանցքային է պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմների վերանայումը՝ ապահովելով բժշկական ծառայությունների մատուցման հասցեականություն և պետական միջոցների հատկացման մրցակցային և թափանցիկ մեխանիզմները»,- ասաց նա: Հաշվի առնելով ասվածը՝ վարչապետը առողջապահության նախարարին՝ հանձնարարեց բժշկական ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացման նպատակով, 3-ամսյա ժամկետում վերանայել պետպատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրության չափանիշները` առաջնահերթություն տալով կազմակերպության ընդհանուր եկամուտների մեջ վճարովի ծառայությունների մասնաբաժնին։ Նա նաև հանձնարարեց պետպատվեր իրականացնող խոշոր բժշկական հաստատություններում 2017 թվականից ներդնել պարտադիր տարեկան արտաքին աուդիտի անցկացման պահանջ՝ ապահովելով համապատասխան իրավական մեխանիզմները: Երրորդ հանձնարարականով անհրաժեշտ 3-շաբաթյա ժամկետում կատարել թանկարժեք բժշկական ծառայությունների գնագոյացման վերլուծություն՝ հստակ տարանջատելով ծառայության ինքնարժեքը և կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն։

Նմանատիպ նյութեր