slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են հիվանդ տեղափոխող Կապանի շտապօգնության ավտոմեքենան ու Toyota Camry-ն. կա 9 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
211652_close_icon

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են հիվանդ տեղափոխող Կապանի շտապօգնության ավտոմեքենան ու Toyota Camry-ն. կա 9 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count106823 դիտում article-date 19:14 01-07-2020
Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 133.5-րդ կմ հատվածում բախվել են շտապօգնության հաշվեկշռում գրանցված Ford Transit և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 վիրավորներից 3- ը տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, 6-ը՝ Վայքի: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի հրշեջ-փրկարարները: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սերգեյ Համբարձումյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վայքի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Ford Transit-ը հաշվառված ա Կապանի հիվանդանոցի հաշվեկշռում և Երևան հիվանդանոց էր տեղափոխում սրտի վիրահատություն տարած քաղաքացուն» [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 128+
128+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր