Դատախազության աշխատողի օրվա առթիվ ՀՀ Դատախազության մի շարք աշխատակիցներ արժանացել են պետական և գերատեսչական պարգևների
ՀՀ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետի միջնորդության հիման վրա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի 2020թ․ հունիսի 30-ի հրամանագրերով ՀՀ դատախազության մի շարք ներկայացուցիչներ արժանացել են պետական պարգևների և դասային աստիճանների։
Մասնավորապես ՀՀ Նախագահի հրամանագրով օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար«Մխիթար Գոշ» մեդալով են պարգատրվել՝
• ՀՀ գլխավոր դատախազության՝ Հատուկ քննչական ծառայության վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանը,
• ՀՀ գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արմեն Փանոսյանը,
• ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Գուրգեն Հակոբյանը։
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի 2020թ․ հունիսի 30-ի հրամանագրով ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանինշնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
ՀՀ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից՝ աշխատանքային պարտականությունները գերազանց և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար շնորհակալագրերի են արժանացել՝
• ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանը,
• Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գևորգ Գևորգյանը,
• Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանը։
ՀՀ դատախազության մի շարք աշխատակիցներ արժանացել են գերատեսչական պարգևների։