211652_close_icon

Մոսկվայից վերադառնալուց հետո Դավիթ Տոնոյանը 2 անգամ թեստավորվել է. արդյունքը բացասական է

views-count3189 դիտում article-date 10:13 01-07-2020
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 24-ին Մոսկվայում կայացած Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսից վերադառնալուց հետո աշխատավայրում եղել է ինքնամեկուսացման մեջ։ «[url=https://armenpress.am/arm/news/1020184?fbclid=IwAR3iNeymSmGQqRNFPkWgmXLoV2FYd33p8FDRPgW9ILZPDqvgmCqTvxhBVUI]Արմենպրես[/url]»-ի հարցին ի պատասխան՝ արդյոք Մոսկվայից վերադառնալուց հետո նախարարը հետազոտվել է, այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Վերադառնալու 7-րդ օրը, ըստ կարգի, երկու անգամ թեստավորվել է՝ հետազոտման ԻՖԱ և ՊՇՌ մեթոդներով։ Թեստերի արդյունքները բացասական են, և նախարարը շարունակում է լիարժեքորեն կատարել ծառայողական պարտականությունները»,- նշեց Ստեփանյանը։ Հունիսի 24-ին Մոսկվայում կայացած Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթին Հայաստանը ներկայացել է 75 հոգուց բաղկացած զորախմբով` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ։

Նմանատիպ նյութեր