2257 դիտում
09:25 01-07-2020
Քանի որ օրենքը դեռ պաշտոնական տեղեկագրում հրապարակված չէ, ուստի չի կարող ուժի մեջ մտնել 2021-ի հունվարի 1-ից․ Թանդիլյան
Հանրապետության նախագահը գույքահարկի բարձրացումը համարում է ժամանակավրեպ, նշելով, որ չունի որևէ լիազորություն օրենքը հետ ուղարկելու խորհրդարան և ստիպված այսօր ստորագրել է այն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նախագահը առնվազն անկեղծ չէ իր պատճառաբանության մեջ, քանի որ ընդամենը մեկ օր անց ստորագրելու դեպքում օրենքը չէր կարող ուժի մեջ մտնել 2021թ հունվարի մեկից, ինչով էլ պայմանավորված էր կառավարության կողմից հերթական անգամ արտահերթ նիստով հարկեր բարձրացնելը։
Ի դեպ, նույն գործընթացը տեղի ունեցավ անցյալ տարի, երբ հարկերի բարձրացում նախատեսող օրենքը նախագահը ստորագրեց նույնիսկ Շվեյցարիայից։
Հ.Գ. Կարծես թե նույնիսկ նախագահը չի փրկում իշխանությանը, քանի որ օրենքը դեռ պաշտոնական տեղեկագրում հրապարակված չէ, ուստի արդեն հուլիսին հրապարակվող օրենքը չի կարող ուժի մեջ մտնել 2021թ հունվարի մեկից»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
893 դիտում
18:03 02-09-2014
Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական հատվածը կարող է ուժի մեջ մտնել նոյեմբերի 1-ից
6891 դիտում
13:00 29-05-2018
Իրանի հետ ԵԱՏՄ-ի ժամանակավոր համաձայնագիրը կարող Է ուժի մեջ մտնել 2019 թվականից. Տիգրան Սարգսյան
Այս բաժնից
283 դիտում
19:48 08-05-2024
ՌԴ դիվանագետները և Ռուսական տան ներկայացուցիչը հարգել են Քաջարանում խորհրդային օդաչուների հիշատակը
307 դիտում
19:35 08-05-2024
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
298 դիտում
19:25 08-05-2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է NVIDIA ընկերություն