211652_close_icon
views-count147392 դիտում article-date 18:24 30-06-2020

Արտակարգ դեպք Երևանում. բարձրահարկ շենքի մուտքում և բակում հայտնաբերվել են արնանման հետքեր. կա վիրավոր. հավաքվածներն ասում են՝ հնչել են կրակոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևանի 1-03 շատպօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Անդրանիկի 149 շենքի բնակարաններից մեկը, որտեղ գլխի մասում ստացած վնասվածքներով առաջին բուժօգնությունն են ցուցաբերել մի քաղաքացու: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սիմոն Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Մուրադյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Վեքիլյանը։ Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկում և բակում հայտնաբերել են արնանման հետքեր: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները, տեղում աշխատում է նաև փորձաքրեագետը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը: Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում կատարվում է նախաքննություն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հնչել է նաև 3 կրակոց և այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են այդ տեղեկության իսկությունը և դեպքի վայրում փնտրում են պարկուճ կամ գնդակ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր