3168 դիտում
11:44 30-06-2020
Բարելավում 13 կետով. ՀՀ-ն «համեմատաբար ազատ» տնտեսություն ունեցող երկրից դարձել է «հիմնականում ազատ». Փաշինյանի գրառումը
Կորոնավիրուսի ճգնաժամի ֆոնին այս տեղեկատվությունն, իհարկե, այնքան էլ հրատապ չէ, բայց ուրախ եմ, որ միջազգային հանրությունը արձանագրում է այն խորը փոփոխությունները, որ տեղի են ունենում Հայաստանի տնտեսական միջավայրում:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի տնտեսությունը դառնում է ավելի ու ավելի ազատ եւ սա՛ է ներդրումների խթանման հիմնական միջոցը:
Սիրելի հայրենակիցնե՛ր, պիտի հաղթահարենք կորոնավիրուսային ճգնաժամը ու վերադառնանք մեր բարեկեցության կառուցման գործին»,-ընդգծել է վարչապետը:
Այնուհետեւ Փաշինյանը տեղադրել է կառավարության հաղորդագրությունը, որտեղ ասվում է.
«Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս»-ով Հայաստանը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը 13 կետով՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 34-րդ հորիզոնականը, «համեմատաբար ազատ» տնտեսություն ունեցող երկրից դառնալով «հիմնականում ազատ»։
Հայաստանն այս ցուցանիշով առաջատար է ԵԱՏՄ երկրների շարքում, բացի այդ երկրի ընդհանուր միավորը գերազանցում է տարածաշրջանային և համաշխարհային միջին ցուցանիշները»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
434209 դիտում
14:03 21-10-2020
Արցախում այս պահին կարիք կա մասնագետ կամավորների` հիմնականում համեմատաբար անվտանգ հատվածներում աշխատելու համար
34630 դիտում
11:39 15-01-2014
ԱՄՆ-ն ամենաազատ տնտեսություն ունեցող երկրների տասնյակից դուրս է
7099 դիտում
14:37 01-01-2016
Նոր տարվա գիշերը սահմանին իրավիճակը համեմատաբար կայուն է եղել. ՊՆ խոսնակ
Այս բաժնից
679 դիտում
16:37 28-01-2025
Ալիևը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն անվանել է թղթի կտոր և կրկին «Զանգեզուրի միջանցք» պահանջել
523 դիտում
16:24 28-01-2025
Աննորմալ իշխանության պարագայում ընդդիմության խոսույթն էլ է ինչ-որ պահի դառնում աննորմալ. Արտակ Զաքարյան