ԱՄՆ-ն ամենաազատ տնտեսություն ունեցող երկրների տասնյակից դուրս է
Միացյալ Նահանգներն ամենաազատ տնտեսություն ունեցող երկրների առաջին տասնյակից դուրս է մնացել: երեքշաբթի Hertrijh Foundation հետազոտական կենտրոնի և The Wall Street Journal-ի կողմից թողարկված նոր վարկանիշային աղյուսակում ԱՄՆ-ը զբաղեցրել է 12-րդ տեղը:
Ըստ պարբերականի, այս անկման պատճառները «դժվար չէ հասկանալ»: Պատճառը կառավարական ծախսերն են, որի հետևանքով պետական պարտքը գնալով աճում է:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը «շարունակում է կարգավորել տնտեսության ամբողջական ոլորտներ՝ ներառյալ առողջապահությունը, ֆինանսները և էներգետիկան: Դա խանգարում է ինչպես անձնական ազատությանը, այնպես էլ ազգային բարգավաճմանը»,- գրում է պարրբերականը: