211652_close_icon
views-count1187 դիտում article-date 20:14 29-06-2020

ՃՈ ուժեղացված ծառայություն Գյումրիում և Վանաձորում․ հայտնաբերվել է ոչ սթափ 21 վարորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները հունիսի 26-ին և 27-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել Գյումրում և Վանաձորում։ Արդյունքում՝ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել ընդհանուր 24 մեքենա։ Հայտնաբերվել է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարած 21 անձ։ Բացի այդ, հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 44, թաղանթապատված դիմապակիով՝ 12 տրանսպորտային միջոց։ Ճանապարհային երթևեկության անվտանգությամբ մտահոգ մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանների ուժեղացված ծառայությունները պարբերական են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր