1762 դիտում
21:42 24-08-2020
Հերթական չմտածված խաղն է իրավական համակարգի գլխին, որը պետության անվտանգության տեսակետից հղի է ծանր հետևանքներով. փաստաբանը՝ ՍԴ-ի և Վճռաբեկ դատարանի միավորման մասին
Իրավական առումով որևէ կշիռ ունեցող հիմնավորում չկա, թե ինչու է անհրաժեշտ Վճռաբեկ և Սահմանադրական դատարանները վերացնել և փոխարենը ստեղծել ինչ- որ Գերագույն դատարան: Եվ հիմնավորում չտեսնելով՝ բնական և ողջամիտ է այն ենթադրությունը, որ այս ամենը քաղաքական նպատակներ ունի. [url=https://www.tert.am/am/news/2020/08/24/varosyan/3377699?fbclid=IwAR2G0fkC7uh2fZrN4MT28KeAwtMN6STv4tJvjeuQ_Dd8yOFUFMVgvlJ-xs8]Tert.am[/url]-ի հետ զրույցում նշեց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի որոշմանը՝ բարձրագույն դատական ատյանները միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգի մասին:
Երվանդ Վարոսյանը նշում է` չնայած, որ Սահմանադրական դատարանը գործել է 25 տարի, բայց շատերը ՍԴ-ի իրական գործունեության մասին ոչինչ չգիտեն: Նրա խոսքով՝ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ Վճռաբեկ դատարանը չի կարողացել իրավական ակտերին ճիշտ լուծումներ տալ, և այդ տասնյակ ու հարյուրավոր իրավական հարցերը իրենց լուծումն են ստացել ՍԴ-ի որոշումներով, իսկ նման դեպքեր այսօր էլ է պատահում, երբ ՍԴ-ն ստիպված է լինում չակերտավոր ասած՝ «ուղղել» Վճռաբեկ դատարանի սխալները.
«Իրավական առումով հետևանքները ծանր են լինելու դատարանների միավորվելու դեպքում, նման խնդիրները մնալու են չլուծված և օդից կախված: Եվ բնականաբար, լրացուցիչ մեկ ատյան, որը այդ խնդիրներին լուծում էր տալու, մենք ուղղակի չենք ունենալու, փոխարենը՝ անհասկանալի է, թե ինչ հիբրիդ են ստեղծելու մեր գլխին: Ես կարծում եմ, որ հերթական չմտածված խաղն է իրավական համակարգի գլխին, որը պետության անվտանգության տեսակետից հղի է ծանր հետևանքներով»:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/08/24/varosyan/3377699?fbclid=IwAR2G0fkC7uh2fZrN4MT28KeAwtMN6STv4tJvjeuQ_Dd8yOFUFMVgvlJ-xs8]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
700 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
811 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
877 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր