211652_close_icon
views-count30871 դիտում article-date 21:41 27-06-2020

Երևանում՝ «Հաղթանակ» զբոսայգու դիմաց բախվել են «Lada 21010»-ն ու մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 27-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում, Ազատության պողոտայում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի դիմաց բախվել են «Lada 21010» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության 1-ին ենթակայանի թիվ 18 հերթապահ խումբը՝ բժշկի և վարորդի գլխավորությամբ, նախ տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերեցին մոտոցիկլավարին, որից հետո նրան տեղափոխեցին թիվ 1 Համալսարանական հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, դարձի են բերել մոտոցիկլը, դադարեցրել նրա բենզինի արտահոսքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պաստախանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստում: Ոստիկանությունը պարզում է Opel-ի վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր