211652_close_icon
views-count3497 դիտում article-date 21:59 27-06-2020

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամներին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 27-ին ընդունել է «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Բաբաջանյանին և նախաձեռնության անդամներին: Արթուր Թովմասյանը, ողջունելով հյուրերին, խոսել է Արցախի և Հայաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության մասին` նշելով, որ աշխատանքներ են տարվում դրանք ավելի բարձր հիմքերի վրա դնելու և մշտական հանձնաժողովների համատեղ գործունեությունը սերտացնելու ուղղությամբ: Քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Բաբաջանյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ԱԺ նախագահին է ներկայացրել նորաստեղծ «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության նպատակները, ինչպես նաև համոզմունք հայտնել, որ խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները ի սպաս կդրվեն Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Հանդիպան ընթացքում քննարկվել են Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը և խորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել է համազգային օրակարգի շուրջ երկու հանրապետությունների փոխգործակցությունը:

Նմանատիպ նյութեր