211652_close_icon
views-count1757 դիտում article-date 23:46 26-06-2020

ԵՄ դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման հնարավորությունները թվայնացման, կիբեռանվտանգության ուղղություններով

Հունիսի 25-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեսակապով հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակի հաղթահարմանն ուղղված համատեղ ջանքերն ու ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը: Երկուստեք կարևորվել են տնտեսության զարգացման համատեքստում բարձր տեխնոլոգիաների դերն ու նշանակությունը, ոլորտի զարգացման հնարավորությունները, ԵՄ-Հայաստան համագործակցության բազմամյա փորձն ու ձևավորված փոխհարաբերությունները, իրականացվող աջակցության ծրագրերը: ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին հետաքրքրվել է թվայնացման, բարձր տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված նախարարության կողմից իրականացվող ծրագրերով, որդեգրած ռազմավարությամբ և զարգացման տեսլականով՝ վերահաստատելով այս համատեքստում փոխգործակցության շարունակականության հնարավորությունները: Հակոբ Արշակյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության և մասնավորապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող քայլերը նոր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ուղղությամբ: Մասնավորապես, նախարարն ընդգծել է Կառավարության կողմից հավանութան արժանացած և ընթացող պետական աջակցության դրամաշնորհային 17-րդ ծրագրի կարևորության մասին, որն իրականացվում է ոլորտի ընկերությունների շրջանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով: ԲՏԱ նախարարության հայտարարած մեկ այլ ծրագրովնախատեսվում է մինչև տարեվերջ 2000 մասնակցի փոխանցել Ծրագրավորման հիմունքների բազային գիտելիքներ՝ հատկապես նրանց, ովքեր կորոնավիրուսի տարածման հետևանքով հայտնվել են խոցելի խմբերում և զրկվել աշխատանքից: Նախարարն ընդգծել է, որ դասընթացները լինելու են շարունակական, այլ նեղ մասնագիտացումների գծով ևս վերապատրաստումներ են նախատեսվում: Հակոբ Արշակյանն անդրադարձել է նաև կիբեռանվտանգության և թվայնացման զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ներկայացրել ոլորտի անելիքները և զարգացման տեսլականը: Անդրեա Վիկտորինը բարձր է գահատել ՀՀ կառավարության ջանքերը նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած տնտեսական, սոցիալական, առողջապահական խնդիրների լուծման ուղղությամբ, այդ թվում՝ ստարտափներին, տեխնոլոգիական ոլորտի փոքր ու միջին ձեռնարկություններին տրվող տեխնիկական և ֆինանսական աջակցության ծրագրերը: Ստեղծված ճգնաժամը միասնական ուժերով հաղթահարելու տեսանկյունից Անդրեա Վիկտորինն ու Հակոբ Արշակյանը պատրաստակամություն են հայտնել համագործակցելու EU4Business Տեխնոլոգիաների զարգացում (Technology Development), Արևելյան գործընկերության EU4Digital & Cybersecurity initiatives ծրագրերի շրջանակներում: Թե դեսպան Վիկտորինը, թե Հակոբ Աշակյանը կարևորել են ԵՄ-Թումո միասնական կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը՝ թվային հմտությունների զարգացման և մրցակցության բարձրացման տեսանկյունից: Կողմերը քննարկել են նաև կորոնավիրուսի բացասական հետևանքների հաղթահարման և թվայնացման օրակարգի ուղղությամբ ջանքերը համատեղելու, գործընթացներն առավել արդյունավետ կազմակերպելու հետ կապված հնարավորությունների շուրջ հետագա փոխգործակցության ակտիվացման հեռանկարները:

Նմանատիպ նյութեր