130502 դիտում
16:33 26-06-2020
Արտակարգ դեպք Երևանում. «Մալիբու»-ի այգում տղամարդուն ծեծի ենթարկելուց հետո առևանգել ու տևական ժամանակ իր կամքին հակառակ զրկել են ազատությունից՝ պահանջելով վճարել իրենց գումարները. գործին խառնվել են Կենտրոնականի ոստիկանները
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնում ՀՀ քր. օր-ի 133 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մարդուն ազատությունից ապօրինի զրկելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է այսօր՝ հունիսի 26-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։
Ժամը 05։40-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ «Մարգարյան» բժշկական կենտրոնի մոտ՝ «Մալիբու»-ի այգում, վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վիճաբանության մասնակիցներից 4 հոգին մեկին ծեծի են ենթարկել և պահում են ինչ-որ վայրում՝ զրկելով ազատությունից։
Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ և ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Բյուզանդի 43 հասցեի մոտից քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Է-ին, Կոտայքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Արտյոմ Թ-ին, Երևանի բնակիչներ՝ 35-ամյա Հրաչիկ Գ-ին և 30-ամյա Նարեկ Հ-ին։
Ոստիկանություն է հրավիրվել նաև Երևանի բնակիչ՝ 31-ամյա Ալեն Ա-ն։
Անձնական խուզարկությամբ Նարեկ Հ-ի մոտ հայտնաբերվել է դանակ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ այսօր, ժամը 01։00-ից մինչև 06;20-ն ընկած ժամանակահատվածում բերման ենթարկված անձինք գումարային հարցերի հետ կապված՝ հանդիպել են Ալեն Ա-ին, որի ժամանակ տեղի է ունեցել վիճաբանություն, ապա նրան տեղափոխել Բյուզանդի 43 հասցեում գործող շինություն, տևական ժամանակ նրան իր կամքին հակառակ դանակի սպառնալիքի տակ պահել այնտեղ, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, պահանջելով վճարել իրենց գումարները։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր Է-ն, Արտյոմ Թ-ն, Հրաչիկ Գ-ն և Նարեկ Հ-ն ձերբակալվել են։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
101153 դիտում
21:46 24-10-2017
Արտակարգ դեպք Երևանում. 24-ամյա աղջիկը հայտարարել է, որ ոմն Գրիգը իր կամքին հակառակ տարբեր վայրերում բռնաբարել է իրեն
Այս բաժնից
2218 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)