32783 դիտում
18:38 15-05-2020
Գյուղացիներն ասում էին. «Գոնե ճանապարհաշինարարության հարցում Նիկոլ Փաշինյանի ու Սուրեն Պապիկյանի գլխի վերևն թող ագռավի նման չկռկռան.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օրեր առաջ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ կառավարությունը այս տարի նույնպես շարունակելու է սկսած գործը՝ կապված հանրապետությունում ընթացող ճանապարհաշինարարության հետ:
Այսօր՝ մայիսի 15-ին, Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրուցում ասում էին. «Վերջին 40 տարվա ընթացքում ոչ մի անգամ կապիտալ, նույնիսկ միջազգային չափանիշներին համապատասխան ճանապարհ չենք ունեցել: Անցյալ տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ մեր մի քանի կապող գյուղերի ճանապարհներ կապիտալ վերանորոգվեցին:
Աշխատանքներին անձամբ հետևում է նախարար Ս. Պապիկյանը և հենց այդ աշխատանքների բարձր որակի շնորհիվ հիմա Սևան հասնում ենք 1-1,5 ժամում, մինչդեռ առաջ 3-4 ժամ էր պահանջվում, դա ամռանը, իսկ ձմռանը՝ 6-7 ժամ:
Ճանապարհը ոչ միայն կապիտալ ասֆալտապատվել է, այլև տեղադրվել են լուսային փարոսիկներով երկաթբետոնե արգելապատնեշներ, երթևեկությունը կարգավորող ցուցանակներ, ինչը հնարավորություն է տալիս անգամ տեղանքին ոչ ծանոթ վարորդներին կողմնորոշվել, որ հատվածում է ոլորան:
Ուզում ենք նաև հայտնել, որ գոնե ճանապարհաշինարարության հարցում թող չփորձեն ագռավի նման կռկռան, թե՝ ոչինչ չի արվել: Մենք էն մարդիկ ենք, ով լավին՝ լավ, վատին՝ վատ ենք ասում ու ասելու ենք: Այս հարցում հալալ է՝ թե՛ Ն. Փաշինյանին, թե՛ Ս. Պապիկյանին, և թե՛ ճանապարհաշինարարներին»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2155 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)