11155 դիտում
22:38 04-04-2023
Տավուշի մարզի Սարիգյուղը ձեռնոց է նետել եվրոպական շատ երկրների. գյուղացիներն ասում էին՝ «Հանրապետության շատ ճանապարհներ կարոտ են նշանների, իսկ մեր գյուղի 200 մետրանոց հատվածը վերածել են «տոնածառի». ՖՈՏՈՌԵՈՊՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Տավուշի մարզում՝ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Սարիգյուղ գյուղի սկզբնամասում, մոտ մեկ ամիս է սկսվել են ճանապարհային նշանների տեղադրման, ճանապարհամերձ ջրատարներին զուգահեռ երկաթե արգելապատնեշների տեղադրման հսկայածավալ աշխատանքներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եթե երկաթե արգելապատնեշներ տեղադրելը բխում է վարորդների անվտանգությունից, ապա ճանապարհային մեծ թվով նույն բնույթի նշանները կարելի է համարել բյուջեի անտեղի մսխում:
Մոտ 100 մ ճանապարհի վրա տեղադրվել է ավելի քան 50 ճանապարհային երևեկության նույնաբովանդակ նշան, որը ցույց է տալիս, որ գյուղից դուրս եկողը պետք զիջի գլխավոր ճանապարհով, այսինքը միջպետական ճանապարհով երթևեկող վարորդին, որն առանց նշանների էլ պարզից էլ պարզ է: Եթե այդպիսի նշանների անհրաժեշտություն լիներ, այն ավելի վաղ կտեղադրվեր, իսկ եթե ամբողջ Հայաստանում պետք է այդ նշանները տեղադրեն, ապա պետական բյուջեն լուրջ ֆինանսական վնասներ կկրի:
Նշված ճանապարհը սպասարկում է Նոյեմբերյանի ճանապարհաշինական «Լեւոն Երկրորդ» ՍՊԸ-ն: Թե ինչն է եղել պատճառը այդքան նշաններ տեղադրելու, դեռևս պարզ չէ:
Ի դեպ բոլոր, այդ թվում օտարազգի, վարորդների աչքը չի վրիպել նշանների առատությունը և պարբերաբար համացանցում հրապարակումներ են անում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
5347 դիտում
21:28 17-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (19.01.2025 թ․)