1127 դիտում
13:39 25-06-2020
Ճանապարհների նորոգման ոլորտում արդեն կա 31 մլրդ դրամի հաստատված ծախս. Պապիկյան
Կառավարությունն այսօրվա նիստում վերաբաշխում կատարեց 2020-ի պետական բյուջեում:
Հարցը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ այս նախագծով առաջարկում են Թուրքիայի սահման-Վանաձոր-Մարգարա-Տաշիր-Վրաստանի սահման ընկած ճանապարհահատվածի հիմնանորոգման և հեղինակային վերահսկողության ծառայությունների համար հատկացնել 1 մլրդ 732 մլն 805 հազար դրամ:
«Նաև Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման հատվածի հիմնանորոգման համար՝ 434 մլն 645 հազար դրամ:
Առնվազն վատ չի, ամեն ինչ իր հունի մեջ է ընկնում արդեն: Դուք գիտեք, որ մենք որոշակի խնդիրներ ունեինք տեխնիկական հսկողության հետ կապված, ունեինք հաղթող տեխհսկող ընկերություն, որը մինչև վերջ սպասեց, ապա հրաժարվեց իր պարտականությունների կատարումից: Մենք այլ տեխհսկող ներգրավելու միջոցներ ձեռնարկեցինք:
Կապիտալ ծախսերի համար հատկացված շուրջ 22 մլրդ ծախսերից զատ, մենք կունենանք 31 մլրդ դրամի հաստատված ծախս՝ ճանապարհների հիմնանորոգման նպատակներով»,-ասաց նա:
Նմանատիպ նյութեր
3093 դիտում
09:52 27-01-2020
2020 թվականին ընդհանուր առմամբ նախատեսված է 287.7 միլիարդ դրամի կապիտալ ծախս․ Փաշինյան
3059 դիտում
13:59 19-03-2020
25 մլրդ դրամի աջակցություն բիզնեսին, 25 մլրդ դրամի սոցաջակցության փաթեթ․ վարչապետ
Այս բաժնից
1408 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին