211652_close_icon

Գեղարքունիքի մարզպետը Գավառ քաղաքի փողոցներում դիմակներ բաժանեց քաղաքացիներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1614 դիտում article-date 16:55 24-06-2020
Հունիսի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շրջեց Գավառ քաղաքի փողոցներում, հանդիպեց և զրուցեց քաղաքացիների հետ՝ սահմափակումների ռեժիմով պայմանավորված քաղաքացիների տրամադրությունների մասին: Անդրադառնալով նրանց մտահոգություններին և թե որքանով են պահպանում հակահամաճարակային կանոնները, որոնք սահմանված են պարետի կողմից: Զրույցի ընթացքում մարզպետ Գնել Սանոսյանը քաղաքացիներին բաժանեց դիմակներ, հորդորելով ոչ մի պարագայում չթուլացնել զգոնությունը, դրսեւորել սոցիալական բարձր պատասխանատվություն, հետեւել հակահամաճարակային կանոններին, կրել դիմակ, խուսափել մարդկային կուտակումներից եւ շփումների ժամանակ պահպանել ֆիզիկական հեռավորություն։Մարզպետին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր