1217 դիտում
09:49 24-06-2020
Զանգերով հարցեր լուծելու ավանդույթը մնում է. ԵՊՀ ռեկտորի ընտրության հետքերով. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԵՊՀ ռեկտորի ընտրության շուրջ կրքերը չեն հանդարտվում։ ԻԿՄ դեկան Վահրամ Դումանյանի` ամեն գնով ԵՊՀ ռեկտոր դառնալու մոլուցքի մասին հայտնի է վաղուց, երբ նրա հարցերով զբաղվում և «զանգում» էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչի պատճառով էլ նախկին վարչապետը Ա. Սիմոնյանի հետ մտել էր բացահայտ դիմակայության մեջ։ Կարեն Կարապետյանի շահագրգռվածությունը պարզ էր՝ Վահրամ Դումանյանը հավատարմության խոստում էր տվել վերջինիս։
Խնդիրն այն է, որ նույն ավանդույթը շարունակվում է նաև հիմա։ Դումանյանը ոչ միայն հավատարմության, այլև, մեր տեղեկություններով, որոշ դեկաններից հենց առաջին փուլով ազատվելու խոստում է տվել։ Մինչդեռ մի դեկանին հանելով և մյուսին բերելով՝ բարեփոխումների մասին խոսել չի կարելի։
Արայիկ Հարությունյանի պահանջով ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը որքան էլ ջանա և հոգաբարձուների խորհրդի ցանկալի անդամներ առաջադրի, չի կարողանալու ցանկալի արդյունք ապահովել և խոշոր հաշվով տանուլ է տալու, քանի որ համալսարանում համոզված են, որ Դումանյանի` ռեկտոր դառնալու դեպքում համալսարանի փաստացի ղեկավարը դառնալու է ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2567 դիտում
10:25 30-07-2020
Սեփական թիմը՝ ԵՊՀ-ում. Ինչու է համալսարանը մնում առանց ռեկտորի. «Ժամանակ»
1845 դիտում
14:18 23-12-2021
Կառավարությունը հաստատեց ԵՊՀ ռեկտորի ընտրության արդյունքները
Այս բաժնից
1852 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2248 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2038 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»