211652_close_icon
views-count1475 դիտում article-date 16:35 23-06-2020

Հունիսի 24-ին տեղի կունենա Կրասնոդար-Երեւան չարտերային թռիչքը

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ին ժամը՝ 17։30-ին Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Կրասնոդար-Երեւան չարտերային թռիչքը, հաղորդում է ՌԴ-ում հայաստանի դեսպանությունը: Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։ Հեռախոս՝ 8/863/266-56-03 +7/951/829-69-08 Ավիատոմսի արժեքը՝ 10․300 ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչեւ երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։ Նշենք նաեւ, որ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր