slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
«Ակնկալում եմ Իտալիա նախատեսվող առաջիկա պետական այցի շրջանակում հյուրընկալել Ձեզ Քվիրինալյան պալատում». Սերջիո Մատարելլան շնորհավորել է Արմեն Սարգսյանին
211652_close_icon

«Ակնկալում եմ Իտալիա նախատեսվող առաջիկա պետական այցի շրջանակում հյուրընկալել Ձեզ Քվիրինալյան պալատում». Սերջիո Մատարելլան շնորհավորել է Արմեն Սարգսյանին

views-count1229 դիտում article-date 13:06 23-06-2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան: Սրտանց շնորհավորելով Հայաստանի նախագահին՝ իտալացի գործընկերը նրան մաղթել է անձնական ու ընտանեկան բարեկեցություն: «Պահպանում եմ Երևանում և Հռոմում մեր հանդիպումների մասին ջերմ հիշողությունը, որը վերահաստատում է Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների կարևորությունը, և սիրով արձանագրում եմ դրանց շարունակական ընդլայնումը: Ազատության և ժողովրդավարության տենչանքը մեր ժողովուրդների ընդհանուր պատմության հատկանիշն է, որը յուրաքանչյուրիս մեր ուղիով հասցրեց անկախության և հանրապետության»,-նշված է ուղերձում: Իտալիայի նախագահը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում Իտալիա նախատեսվող պետական այցի շրջանակում նախագահ Սարգսյանին կհյուրընկալի Քվիրինալյան պալատում:

Նմանատիպ նյութեր