«Ալաշկերտ»-ը հաղթեց «Արարատ»-ին
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 24-րդ տուրի շրջանակներում մրցեցին «Արարատ»-ը և «Ալաշկերտ»-ը:
Հանդիպման 15-րդ րոպեին «Ալաշկերտ»-ը մնաց 10 ֆուտբոլիստով` հեռացվեց Կոելյոն: Խաղի 35-րդ րոպեին «Արարատ»-ը բացեց հանդիպման հաշիվը: Աչքի ընկավ Սպուչկան: «Ալաշկերտ»-ին հաջողվեց ոչ միայն խուսափել պարտությունից, այլև` հաղթել: «Ալաշկերտ»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Գլիշիչը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Միտրևսկին: «Արարատ»-«Ալաշկերտ»` 1:3:
Այս արդյունքից հետո «Ալաշկերտը» 40 միավոր է վաստակում ու 3-րդն է մրցաշարային աղյուսակում։