211652_close_icon
views-count4371 դիտում article-date 09:42 21-06-2020

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ ժամանակավոր փակ է լինելու Օձուն-Թումանյան ճանապարհահատվածը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 21-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Ժամը 09։00-ից մինչ 19։00-ն ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով փակ է լինելու Մ-6 ավտոճանապարհի Օձուն-Թումանյան հատվածը։ [b]Լարսի մասին[/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է [b]միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։[/b] ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Նմանատիպ նյութեր